Ողջ լրահոսը

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (ֆոտո)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը և հրապարակել է լուսանկարներ։  Հիշեցնենք, որ «Պարզ լիճ» բնության հուշարձանը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում և հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք։ Այն հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,02...
2020-06-06 12:37:02
Ախթալա գետակում աղետը շարունակվում է․․․ (ֆոտո)
«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը կրկին ահազանգում է Ախթալա գետակ լցվող նյութերի մասին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Ախթալա գետակը այսօր հունիսի 5-ին, մայիսի 28-ից արձանագրել ենք այս վիճակը, հունիսի 1-ին Ախթալա ԼՀԿ ներկայացուցիչը նշել է, որ մի ժամվա ընթացքում ջրերը պարզած կլինեն։ Ինչպես տեսնում ենք աղետը շարունակվում է և կշարունակվի այնքան մինչև Ախթալայի ձորերը չմաքրենք թափոնակույտերից և փրկենք գյուղատնտեսությունը Ախթալայի...
2020-06-06 10:21:15
Նորիլսկ․ վերջին 130 տարվա ընթացքում տեղի ունեցած խոշորագույն աղետը (տեսանյութ)
Օրերս աղետալի իրադարձություն է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի շրջանի Նորիլսկ քաղաքի տարածքում: Ավելի քան 20 000 տոննա դիզելիքային վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։ Բնապահպանները տեղի ունեցածը համարում են վերջին 130 տարվա ընթացքում տեղի ունեցած խոշորագույն աղետներից մեկը։ Տեղում օրեր շարունակ աշխատել են բազմաթիվ մասնագետներ, սակայն, ինչպես պնդում են բնապահպանները՝ հետևանքներն ամբողջությամբ վերացնել հնարավոր կլինի միայն տարիներ անց։  ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նախնական տվյալների հա...
2020-06-05 16:07:58
Ծառերը հատվել են հիվանդության պատճառով․ Երևանի քաղաքապետարան
Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում օրերս 11 թեղի է հատվել: Այս մասին օրերս ահազանգել են մի խումբ քաղաքացիներ։ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ստորաբաժանման դենդրոլոգի եզրակցության համաձայն, ծառերը հատվել են հիվանդության պատճառով: Թեղիները հատվել են հիվանդության տարածումը կանխելու համար:
2020-06-05 12:04:12
Դսեղի անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 6 բարդի
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․հունիսի 2-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքի բնակիչ՝ Գ․Ա․-ի կողմից ապօրինի հատված «Բարդի» տեսակի 6 ծառ (12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 14սմ տրամագծերով)։ Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 57․000 ՀՀ դրամ:&nb...
2020-06-05 10:57:26
Հղի փիղը ճայթուկներով լցված արքայախնձոր է կերել և մահացել
Օրերս դաժան և ցավալի դեպք է գրանցվել Հնդկաստանի Կերալա նահանգում։ Հղի փիղը մահացել է՝ ուտելով արքայախնձոր, որը լցված է եղել ճայթուկներով։ Ենթադրաբար, միրգը կենդանուն տվել են տեղի բնակիչները և այն պայթել է կենդանու բերանի խոռոչում, ինչը հանգեցրել է անխուսափելի մահվան։  Դեպքը տարածում է ստացել, երբ տեղի անտառապահներից մեկը գրել է դրա մասին համացանցում։  Դեպքը տեղի է ունեցել, երբ վայրի բնության մեջ ապրող փիղը դուրս է եկել Սայլենթ Վալի (Silent Valley) կոչվող ազգային պարկի տարածքից և գնաց...
2020-06-04 10:23:10
Հայտնիները միացել են «կրկեսն առանց կենդանիների» ստորագրահավաքին
«Պատկանում է բնությանը»․ այսպիսին է ՀՀ-ում մեկնարկած կրկեսն առանց կենդանիների ստորագրահավաքի կարգախոսը։ Ստորագրահավաքը լայն տարածում է ստացել հասարակության շրջանում և դրան միացել են նաև հանրային մեծ լսարան ունեցող հայտնիներ, որոնք նույնպես դեմ են արտահայտվել կրկեսում կենդանիների շահագործմանը։  Առաջինը ստորագրահավաքին միացել է Գարիկ Պապոյանը, որը շատերի հայտնի է իր կենդանասիրությամբ։ «Խնդրում եմ ստորագրեք տարածեք, եթե իհարկե համաձայն եք»,- կոչ է արել Գարիկը...
2020-06-03 19:26:10
Ճամբարակի ոստիկանները ապօրինի փայտանյութով մեքենաներ են հայտնաբերել (տեսանյութ)
Մայիսի 25-ին և 27-ին Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտեցին: Մայիսի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Թթուջուր գյուղի սկզբնամասի անշարժ պահակետում ստուգել են նույն գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, ...
2020-06-03 14:02:50
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հունիսի 2-3-ին, 6-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 4-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վ: Հունիսի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
2020-06-03 11:47:30
Նշանակվել է ավելի քան 4 մլն դրամի չափով վարչական տուգանք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու 57 դեպքով նշանակվել է 4.170.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ինչպես նաև՝ 2019թ. 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու 14 դեպքով՝ 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
2020-06-03 11:34:40
«Կրկեսի տնօրինությունը պատրաստ է հաշվի առնել հանրության կարծիքը»․ զրույց «առանց կենդանիների» կրկեսի մասին
«Պատկանում է բնությանը»․ այսպիսին է ՀՀ-ում մեկնարկած կրկեսն առանց կենդանիների ստորագրահավաքի կարգախոսը։ Ստորագրահավաքի ուղերձով ասվում է․ «Այս պահին կա բացառիկ հնարավորություն օրենսդրական մակարդակում արգելելու կենդանիների շահագործումը մարդկանց զվարճանքի կամ միայն բիզնես շահույթ ստանալու նպատակով, որովհետև փոփոխության է ենթարկվում «Կենդանական աշխարհի» մասին ՀՀ օրենքը»: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցել է ստորագրահավաքի նախաձեռնողների...
2020-06-02 14:06:46
«Սա ընդամենը սկիզբն է»․ շուրջ 1000 աշխատակիցներ 7 մարզերում 2 մլն ուռենի են տնկել (ֆոտո)
Շրջակա միջավայրի նախարարության կողմից համակարգվող, Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում հունիսի 1-ի դրությամբ տնկվել է շուրջ 1.950.000 տնկի։ Օրերս Լոռու մարզի Վանաձորի անտառտնտեսության տարածքում իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակովՇնպատակով միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի հետ միասին մեկնել են մի խումբ լրագրողներ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս գտնվեց տարածքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և զրուցեց ներկաների հետ։&nbs...
2020-06-02 11:05:08
«Կրկեսներում կապիկներն ամենաշատն են դաժան վերաբերմունքի արժանանում»․ Կրկեսն առանց կենդանիների
ՀՀ-ում մեկնարկել է ստորագրահավաք կրկեսում կենդանիների շահագործման դեմ։ Նախաձեռնության հեղինակներից Արևիկ Մկրտչյանը պարբերաբար ներկայացնում է հետաքրքիր հոդվածներ, որոնք ամբողջությամբ հիմնավորում են, թե ինչու կրկեսներում չպետք է լինեն կենդանիներ։ Ներկայացնում ենք տեղեկատվությունն ամբողջությամբ․ «Կապիկների բոլոր ենթատեսակները խմբային կյանք են վարում՝ ապրում են մեծ ընտանիքներում, խմբերում, ենթախմբերում, ձևավորելով նույնիսկ հարեմներ: Այս խմբերում սոցիալական հարաբերությունները բավական բարդ են, ի...
2020-05-31 15:13:56
Մարց գյուղի բնակիչը Երևանում՝ ապօրինի փայտանյութով բեռնված (տեսանյութ)
Մայիսի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Մարց գյուղի 32-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։ Իրավապահները մեքենայում հայտնաբերել են 3 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Վանաձորում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
2020-05-30 16:53:33
Շարունակե՞նք մատերի արանքով նայել Սևանում իրականացվող ձկնագողությանը․․․ (ֆոտո)
Վարդուհի Արամյան անունով օգտատերը լուսանկարներ է հրապարակել Սևանա լճում աղբի վերածված ցանցերից և գրել․ «Ներողություն եմ խնդրում ոչ էսթետիկ գրառման համար։ Ձկնորսներն օգտվում են Սևանա լճից՝ ոչինչ չտալով ոչ լճին, ոչ բյուջեին (գուցե միայն իրենք крыша-ին), այլ միայն աղտոտում են այն ու քամում մինչ վերջին ձկնիկը։ Առավոտյան լճափին գտանք խառնված, խճճված երկու հսկայական ձկնորսական ցանցեր, որոնք խճճվել էին ալեկոծության ժամանակ ու որպես անպետքություն թողնվել էին լճափին՝ լի տարբեր կիսանեխած ձկնիկներո...
2020-05-30 14:52:07
«Թե ինչու կրկեսում չպետք է լինեն խոշոր կատվազգիներ»․ Ստորագրահավաք
ՀՀ-ում մեկնարկել է ստորագրահավաք կրկեսում կենդանիների շահագործման դեմ։ Նախաձեռնության հեղինակներից Արևիկ Մկրտչյանը պարբերաբար ներկայացնում է հետաքրքիր հոդվածներ, որոնք ամբողջությամբ հիմնավորում են, թե ինչու կրկեսներում չպետք է լինեն կենդանիներ։ Ներկայացնում ենք տեղեկատվությունն ամբողջությամբ․ «Կրկեսներում տարբեր կատվազգիներին (հիմնականում առյուծ, վագր) փոքր տարածքից ելնելով պահում են միասին, առանց հաշվի առնելու դիցուք առյուծի՝ փրայդում ապրելու պահանջն ու վագրի՝ միայնակ ապրելակերպը: Բնությա...
2020-05-29 16:06:48
Ջիլիզայի անտառապահի «Նիվա»-ի մեջ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու, ինչպես և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հաճախ են ստուգայցեր կատարում բաժնի սպասարկման տարածքի անտառներում։ Հերթական ստուգայցի ժամանակ Թումանյանի ոստիկանները Դսեղ գյուղի անտառում անտառահատներին բռնեցին, այսպես ասած՝ գործի վրա։ Դեբեդ գյուղի 48-ամյա բնակիչն արդեն հաստաբուն չորս ծառ էր հատել ու հայտնի չէ, թե որքան կհատեր, եթե ոստիկանության ծառայողները վրա չհասնեին։ Հատված ծառերը հանձնվել են Դսեղի անտառտնտեսությանը...
2020-05-29 14:13:56
Ի՞նչ եղանակ է սպասվում հունիսի 1-ին
Հանրապետության տարածքում՝ մայիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, հունիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ մայիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, հունիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
2020-05-29 10:26:31
Տեսչական մարմնի նախկին ղեկավարն ուշագրավ մանրամասներ է ներկայացնում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստերն արձանագրելով գնանք․ երկու տարի է փաստացիորեն ընթանում է Ամուլսարի գործը, որտեղ ինձ ներգրավել էին որպես վկա՝ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարի կարգավիճակում։ Մեկ տարի է ընթանում է Սևանի սիգի գործը՝ նույպես՝ վկա։ Երկուսով էլ ոչ մի վերջնական որոշում չկա, դժվար էլ լինի․․․ Մոտ մեկ տարի առաջ հրավիրեցին ԱԱԾ հարցաքննության, երկու գործով Արարատյան դաշտի ինչ-որ հորերի հարցով են զանգահ...
2020-05-28 15:46:31
Ձևաչափով աննախադեպ դրամաշնորհային ծրագիր ՀՀ-ում
Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած Հայաստանում «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը: Կանաչ կլիմայի հիմնադրամը ամենամեծ «կանաչ» հիմնադրամն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) շրջանակներում։ Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ հարմարվո...
2020-05-28 14:12:51
Այդ տարածքում ևս մեկ պոչամբարի առկայությունը տարածաշրջանի գլոբալ անապատացման և թունավորման վերջը կլինի․․․
«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է՝ գրելով․ «Եթե պետք լինի սեփական կյանքով կվճարեմ Ըստ ինձ հասնող ոչ հաստատված տեղեկությունների, Ախթալայի ԼՀԿ-ն մտադրություն ունի վերակենդանացնել այն ծրագիրը, որով նախատեսվում էր նոր պոչամբար կառուցել Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում, "Նահատակ" պոչամբարի շարունակությունը հանդիսացող վայրում, ձորում, գյուղատնտեսական հողերի վրա, Դեբեդ գետին ավելի մոտ, միջպետական երկաթգծին ավելի մոտ, որը 2015 թվականին կասե...
2020-05-27 16:30:59
Արթիկ քաղաքին հանձնվել է մասնագիտացված աղբատար մեքենա և 52 աղբաման
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից այսօր Արթիկ քաղաքին հանձնվեց մասնագիտացված աղբատար մեքենա և 52 աղբաման։ Աղբատար մեքենան և աղբամանները քաղաքին են հանձնվել Հարմարվողականության Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է կրճատել Արթիկի և հարակից համայնքների բնակչության առողջության վրա բացասական ազդեցություն...
2020-05-27 13:02:23
4 խմ փայտանյութ՝ Եղեգնուտ գյուղի 34-ամյա բնակչի մեքենայում (տեսանյութ)
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին: Մայիսի 21-ին, ժամը 5.30-ի սահմաններում, բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Եղեգնուտ գյուղի 34-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 4 խմ փայտանյութով: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնե...
2020-05-27 11:38:21
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Մայիսի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի մի բնակիչ ապօրինի հատված փայտանյութ է տեղափոխում Շիրակի մարզ և վաճառում Արթիկ ու Երազգավորս համայնքներում։ Նույն օրը ոստիկանները Երազգավորս գյուղի մուտքի մոտ հայտնաբերեցին և, «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի 42-ամյա մի բնակչի։ Մեքենայում հայտնաբերվեց 3,7 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ բերման ենթարկվածը որևէ փաստաթուղթ չներկայա...
2020-05-26 19:42:44
Թե ինչու կրկեսներում չպետք է լինեն փղեր․ Ստորագրահավաք
ՀՀ-ում մեկնարկել է ստորագրահավաք կրկեսում կենդանիների շահագործման դեմ։ Նախաձեռնության հեղինակներից Արևիկ Մկրտչյանը պարբերաբար ներկայացնում է հետաքրքիր հոդվածներ, որոնք ամբողջությամբ հիմնավորում են, թե ինչու կրկեսներում չպետք է լինեն կենդանիներ։ Ներկայացնում ենք տեղեկատվությունն ամբողջությամբ․ «Փղերը բարձր ինտելեկտ ունեցող կենդանիներ են՝ ցամաքի ամենամեծ կաթնասունները, որ ապրում են մեծ խմբերով: Բարձր ինտելեկտին գումարվում է ֆենոմենալ հիշողությունն ու էմոցիոնալությունը: Ապացուցված է, որ ...
2020-05-26 12:04:49
Հաջորդը՝ գայլի ձագ․ վայրի բնությունից գողացված կենդանիների վաճառքը շարունակվում է (ֆոտո)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ վայրի բնությունից գողացված կենդանական աշխարհի օբյեկտների մասին։ Ակտիվությունը հավանաբար կապված է տարբեր տեսակի կենդանիների նոր լույս աշխարհ եկած և անպաշտպան ձագերին ձեռք բերելու հեշտությամբ։  Կենդանի կենդանիների և դրանց արգասիքների առքն ու վաճառքը շարունակվում է չկանոնակարգված մնալ ՀՀ իրավական նորմերով։ Այդ իսկ պատճառով առանց պատշաճ վերահսկողության են մնացել թե՛ առձեռն վաճառք իրականացնող հաստատությունները, թե՛ առցան...
2020-05-26 11:38:02
Դեռահասներն ավիրում են գիշատիչ թռչնի բույնը (տեսանյութ)
ՀՀ-ում էկո-կրթության, էկո-գիտակցության և պատասխանատու վերաբերմունքի մակարդակը շարունակում է ցածր մնալ, հատկապես՝ դեռահասների շրջանում։ Այս շրջանում, երբ ակտիվորեն ընթանում է ձվադրման շրջանը, հայտնաբերում ենք բազմաթիվ դեպքեր, որոնք ոչ այլ ինչ են, քան բնավիրում և դաժան հանցագործություն բնության դեմ։  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմ...
2020-05-25 14:24:06
«Ձագերին ուտում էին»․․․ 20 տարվա բանտարկության սարսափները (ֆոտոշարք)
ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում են բանտարկված մնալ բազմաթիվ վայրի կենդանիներ, որոնց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Հատկապես տարածված է ռեստորաններում, զվարճանքի կենտրոններում ճաղավանդակների հետևում վայրի կենդանիներ պահելը, ինչն արդեն տարիներ է, ինչ մերժվել է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Մարդասեր և կենդանասեր հասարակությունը դեմ է արտահայտվում բարբարոսություն հիշեցնող այս սովորությանը։  «Աշտարակի ձոր» ռեստորան Արդեն մի քանի տարի է, ինչ Վայրի բնության և մշակութային արժեք...
2020-05-25 10:27:38
Ահազանգ․ վայրի բնությունից գողացված և «տանջվող» սև ագռավը՝ վաճառքի առարկա (տեսանյութ)
ՀՀ-ում շարունակվում է համակարգային անտարբերություն և անպատասխանատու վերաբերմունք դրսևորվել վայրի բնության, հատկապես՝ կենդանական աշխարհի օբյեկտների նկատմամբ։ Կենդանական աշխարհի օբյեկտներն ընկալվում են որպես իր, առարկա, որոնց կարելի է առանց հավելյալ պատասխանատվության գնել, վաճառել կամ փոխանակել։  Կենդանի կենդանիների և դրանց արգասիքների առքն ու վաճառքը շարունակվում է չկանոնակարգված մնալ ՀՀ իրավական նորմերով։ Այդ իսկ պատճառով առանց պատշաճ վերահսկողության են մնացել թե՛ առձեռն վաճառք իրականացնող...
2020-05-22 16:18:25
Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է
2020թ. այն նշվում է «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրի ներքո։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ հռչակված այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության շարունակական կորստի համաշխարհային խնդրին: Մայիսի 22-ը, ըստ էության, հիշեցում է, որ մարդկությունը պարտավոր է հետամուտ լինել կենսաբազմազանության պահպանությանը և չեզոքացնել դրան սպառնացող վտանգները, շարունակաբար աշխատել մոլորակի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման, ոլոր...
2020-05-22 14:04:46
Հայաստանում առյուծները «կորում են», ինչպես ասեղը՝ դեզի մեջ․․․ (տեսանյութ)
Անցել է շուրջ մեկ տարի, ինչ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում փողոցում ազատ զբոսնող առյուծի ձագի մասին։ Այսօր՝ 2020թ․-ի գարնանը, սոցիալական ցանցերում դեռ շարունակվում են բեռնվել քաղաքում զբոսնող առյուծի մասնակցությամբ տեսանյութեր, սակայն կենդանին այդպես էլ չգտնվեց։  Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունիս ամսին հնչեցված ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները նշված տարածքում չեն հայտնաբերել առյուծ...
2020-05-21 20:44:42
Հայաստանի կրկեսն առանց կենդանիների․ մեկնարկել է ստորագրահավաք
Հայաստանում սկսվել է ստորագրահավաք կրկեսներում կենդանիների շահագործման դեմ։ Ստորագրահավաքին կարելի է մասնակցել հղմամբ։ Ստորագրահավաքի ուղերձով ասվում է․ «Այս պահին կա բացառիկ հնարավորություն օրենսդրական մակարդակում արգելելու կենդանիների շահագործումը մարդկանց զվարճանքի կամ միայն բիզնես շահույթ ստանալու նպատակով, որովհետև փոփոխության է ենթարկվում «Կենդանական աշխարհի» մասին ՀՀ օրենքը: Մի շարք տեղական բնապահպանական կազմակերպություններ և բնապահպաններ արդեն ներկայացրել են իրենց...
2020-05-21 10:40:44
Հայտնաբերել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված 58 ծառ (ֆոտո)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․ մայիսի 18-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեծավանի անտառպետության» թիվ 3-րդ պահաբաժնում հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինի հատված 58 ծառ (9 հաճարենի, 2 հացենի, 1 ուռենի, 46 սոճենի), իսկ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի ձախակողմյան անտառաշերտում՝ տանձենի տեսակի 38 ծառ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտա...
2020-05-20 11:20:22
Օձերի ակտիվության շրջան․ Ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվական հոդված է պատրաստել օձերի ակտիվության և նրանց հետ ճիշտ վարվելու կանոնների մասին։ Օձերն ակտիվանում են ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օձերը սովորաբար դուրս են գալիս իրեն բներից հիմնականում առավոտյան և երեկոյան, իսկ ցերեկային ժամերին պատսպարվում են առավել հով վայրերում։ Ընդհանուր առմամբ օձերը թաքնված կենսակերպ են վարում։ Օձերը նախահարձակ լինող կենդանիներ չեն։ Նրանք կարող են հարձակվել միայն այն դեպքում, երբ իրական վտանգ է զգում կամ երբ ...
2020-05-20 10:07:50
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնում․ Հանրային քննարկում
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է հանրային քննարկում իրականացնելու մասին։ Հայտարարությամբ ասվում է․ ««Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/311 թույլտվությամբ տրամադրված տեղամասի ընդլայնման՝ օգտակար հանածոյի արդյունահանում» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների վերաբերյալ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և...
2020-05-19 16:58:38
2 ամսական աղվեսը վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
2020 թվականի մայիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Ձոր-2 թաղամասի բնակիչ Գ.Խանգելդյանից՝ իր սեփական այգու տարածքում գտնվող խորդանոցում հայտնաբերված աղվեսի վերաբերյալ։ Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 ամսական 1 էգ աղվես։ Արտաքին զննությամբ կենդանին վնասվածքներ չի ունեցել։ Քաղաքացու հավաստմամբ աղվեսն այգու տարածք մուտք էր գործել Հրազդանի կիրճից։ Տեսչական մարմնի կենդանա...
2020-05-19 14:10:35
«Փախուստ դղյակից»․ Գագիկ Ծառուկյանի կենդանիների «արկածները» շարունակվում են (ֆոտո)
Օրերս հերթական ուշագրավ դեպքն է արձանագրվել, հավանաբար, վայրի կենդանու մասնակցությամբ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Առինջ համայնքում, Ս․ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ «թռչկոտելիս» է եղել բեզոարյան այծի երիտասարդ առանձյակ։  Ըստ մեր տեղեկությունների՝ կենդանին փախչել, դուրս է թռչել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքից, ինչից հետո վերջինիս «հետապնդել» են մեքենաներով՝ փորձելով բեզոարյան այծին հետ վերադարձնել...
2020-05-19 10:51:26
Սպասվում է անձրև և ամպրոպ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում` 19-24 մ/վ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 23-ին՝ կեսօրից հետո, սպասվում է ան...
2020-05-19 10:06:28
«Տփել եմ, խելոք չի մնացել»․ առանձնակի դաժանություն կենդանու նկատմամբ (ֆոտո)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:  21-ամյա Հրանտ Շահբազյանի կողմից ազատ համացանցային տիրույթ բեռնված լուսանկարներում առանձնակի դաժանություն է դրսևորվել կենդանիների՝ շան և աղվեսի նկատմամբ։ Գեղարքունիք մարզի Վ...
2020-05-16 16:52:04
Մաքրվում է Երևանյան լճի ջրամբարի պատվարի ջրթող հատվածում կուտակված աղբը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մաքրվում է Երևանյան լճի ջրամբարի պատվարի ջրթող հատվածում կուտակված աղբը: Առատ տեղումների հետևանքով Հրազդան գետից ջրի հետ դեպի լիճ է հոսել նաև մեծ քանակության կենցաղային աղբ, ճյուղեր: Այստեղ մաքրման աշխատանքները լինելու են շարունակական:
2020-05-15 10:13:45
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում