Հնարավոր է քամու ուժգնացում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ հունիսի 18-ի ցերեկը, 19-23-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում՝ հունիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ին, 23-ին կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում