Գյուղում տասնյակ արագիլներ այս վիճակում են․․․ (ֆոտո)

Քաղաքացիները շարունակում են ահազանգել Արմավիրի մարզում աղտոտված արագիլների մասին։ Օգտատեր Հովհաննիսյան Մենուան լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Հիմա այսպիսի դեպքերում ու՞մ կամ ու՞ր ենք դիմում, Հովտաշատ՝ Մեյմանդար, գյուղում տասնյակ արագիլներ այս վիճակում են»։

Նշենք, որ օրերս կենդանաբան Վասիլ Անանյանն ահազանգել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի տարածքում արագիլների զանգվածային աղտոտման դեպքի մասին։ Նախորդ տարի նմնատիպ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում․ բազմաթիվ արագիլներ աղտոտվել են յուղային պարունակությամբ նյութերով, ինչի պատճառով թռչունները չեն կարողանում թռչել և սնվել: Կենդանիներին տրամադրվել է կամավորական օգնություն, իսկ մասնագետները փորձել են պարզել, թե ինչն է հանդիսացել աղտոտման պատճառ: 

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը մասնագետների հետ միասին այցելել է մարզ՝ փորձելով հայտնաբերել խնդրի պատճառը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում