90 մլն. եվրո՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման համար

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որի արժեքը 90 մլն. եվրո է: Արարատի մարզում կառուցվող ջրամբարը կունենա 29 մլն3 ծավալ:

Արդեն կառուցվել է Վեդիի ջրամբարի ոռոգման ջրանցքից սկսվող և ընդհանուր շուրջ 36,2 կմ երկարությամբ խողովակաշարը, որով ոռոգման ջուրը ինքնահոս կհասնի ավելի քան 3220 հեկտար ոռոգելի հողատարածքներին: Մշակվել են ընդհանուր 4000 հեկտարի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման նախագծերը: Շինաշխատանքներ կիրականացվեն շուրջ 1300 հեկտար փորձնական հողատարածքների համար: Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցվել են ջրառ հանգույցները, տեղադրվել է 10,5 կմ երկարությամբ խողովակաշարը: Այժմ կառուցվում են Վեդի ջրամբարի երկու պատվարները, ցեմենտացիոն վարագույրը, վարարային ջրհեռը և ոռոգման ջրանցքը:

Այս ծրագրի հաջող ավարտից հետո տարեկան կտնտեսվի մոտ 19.0մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հեկտարով, ջրի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, կտնտեսվեն ջրային պաշարներ ու այլ ռեսուրսներ, կբարձրանա բերքատվությունը, Սևանա լճից ոռոգման ջրապահանջարկը կնվազի, Արտաշատի մայր ջրանցքից ջրառը նվազեցնելու արդյունքում ինքնահոս ոռոգվող Վեդու տարածաշրջանի հողատարածքների ջրապահովությունը կբարձրանա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում