Հնարավոր է նաև կարկուտ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ հունիսի 24-ի ցերեկը, 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:

Հանրապետության տարածքում՝ հունիսի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կբարձրանա՝ 2-3, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում