Ջերմաստիճանը կբարձրանա․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝

Հուլիսի 1-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Հուլիսի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 1-ի ցերեկը, 4-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Հուլիսի 2-3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ին նույնքան կբարձրանա:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում