Սիմբա առյուծը կենդանաբանական այգում դատապարտված է մենակության․ Օվսաննա Հովսեփյան (տեսանյութ)

Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն անդրադարձավ վերջերս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից Երևանի կենդանաբանական այգուն նվիրած Սիմբա առյուծի խնդրին։ Օվսաննա Հովսեփյանն ընդգծեց, որ սա իրականում սխալ ազդակ է հասարակությանը, քանի որ անհրաժեշտ է դատապարտել մասնավոր տարածքներում վայրի կենդանիների պահումը, այլ ոչ թե խրախուսել։ Ավագանին անդրադարձավ նաև Սիմբա առյուծին Երևանի կենդանաբանական այգում ընդունելու շուրջ առաջացած մի քանի խնդիրների․ կենդանին դատապարտված է միայնության, ինչպես նաև՝ Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիան (EAZA) դեմ է ռեցեսիվ գեն ունեցող կենդանիներին այգիներում պահելուն և բուծելուն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում