Ցանցի մեջ խճճվել ու խեղդվել են երկու ջրային լորտու, մեկը՝ հղի (ֆոտո)
![](https://econews.am/disk/25-06-20/981b67b5024868402a17f1f1c7c88b71.jpg)
![](https://econews.am/disk/25-06-20/1348b5e1ab1820fe04604f4d3ce5a486.jpg)
![](https://econews.am/disk/25-06-20/93de7c964985471bcd32200eb24cd7e5.jpg)
![](https://econews.am/disk/25-06-20/11f31922ebb51334f0fd93721515f2d3.jpg)
![](https://econews.am/disk/25-06-20/84d53022187c141c8ba7476bb3ab86c1.jpg)
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ահազանգում է հրապարակելով լուսանկարներ և գրելով․ «Նորից էկրանով ձկնորսության վնասների մասին: Տեսեք, թե ինչ հետևանքներ է թողնում ջրի մեջ մնացած ցանցը: Տվյալ դեպքում դրա մեջ խճճվել ու խեղդվել էին երկու ջրային լորտու /հղի էգեր` 90 սմ-ից 1 մ երկարությամբ/ և մեկ կողակ...»
Նշենք, որ վերջերս Բնապահպանության և դերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջում են տարբեր տարածքներով՝ առգրավելով արգելված որսի տարբեր գործիքներ։