Ոստիկանի մասնակցությամբ որսագողության դեպքը «մոռացությա՞ն է մատնվել»

ՀՀ ոստիկանությունը կրկին անլուրջ վերաբերմունք է ցուցաբերում բնության, այս դեպքում՝ կենդանական աշխարհի օբյեկտների նկատմամբ կատարված հանցագործության նկատմամբ: Դեռևս 2020թ.-ի ապրիլ ամսին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից ներկայացված հանցագործությանմասին հաղորդման վերաբերյալ սկսել են նյութեր նախապատրաստվել հունիս ամսին, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսդրության խախտում է: 

Մայիսի 25-ին գրավոր հարցմամբ խնդրել ենք մանրամասներ հաղորդել «Ռենջերը, ոստիկանն ու որսագողը... արգելված որս՝ արգելված վայրում» վերտառությամբ հրապարակման շուրջ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Արարատի մարզային վարչության պետի ժ/պ, ոստիկանության փոխգնդապետ Վ. Ս. Մաթևոսյանի ստորագրությամբ, հայտնվում է. «Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում ընթացքը լուծվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով: Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ և կտրամադրվի նախապատրաստված նյութերի պատճենները»: 

Վերոնշյալ հոդվածները սահմանում են, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Այնինչ, հոդվածը հրապարակվել է հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դեռևս ապրիլ ամսին՝ շուրջ 2 ամիս առաջ: 

Հիշեցնենք, որ հոդվածը ներկայացնում է Էդիկ Կարապետյան, Արման Կարապետյան և Արմեն Աբրահամյան անուններով քաղաքացիների կողմից իրականացված ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ և տեղեկատվություն: Էդիկ և Արման Կարապետյանները եղբայրներ են, Արտաշատ քաղաքի բնակիչներ: Արման Կարապետյանը ոստիկանության ծառայող է:

Հարց է առաջանում. արդյո՞ք ոստիկանության նման վերաբերմունքը պայմանավորված չէ ծառայակցի կողմից իրականացված ապօրինի որսի դեպքը «մոռացության մատնելու» ցանկությամբ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում