«Միշոն տարիներ շարունակ աջակցել է անտուն կենդանիներին․․․ լուռ, առանց ավելորդ աղմուկի» (ֆոտո)

«Դինգո թիմ» ՀԿ պաշտոնական էջում շարունակվում են ներկայացվել հետաքրքիր պատմություններ անտուն կենդանիների խնդիրների հետ կապված։ Այս անգամ ներկայացված պատմությունը դրական է կրում է ուսուցողական բնույթ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս լիահույս է, որ օրինակը կլինի «վարակիչ» հասարակության համար։ 

«Դինգո թիմ»-ը գրում է․ «Միշոն շատ վաղուց Դինգո Թիմի լավ ընկերն է, տարիներ շարունակ նա միշտ աջակցել է մեզ և այդ ամենն արել է լուռ, առանց ավելորդ աղմուկի։

Ավելին՝ նա ինքն ունի փողոցից փրկած և որդեգրած 4 հաշմանդամ կատու, այդ թվում՝ կույր, երեք ոտանի, խուլ: Իսկ նկարի միջի Կյաժին նա գտել է գրեթե փտած, բուժել է, ոտքի հանել և որդեգրել։

Ցանկանում ենք, որ բոլորդ իմանաք Միշոյի հենց այս կարևորագույն հատկանիշի՝ շատ կենդանասեր լինելու մասին:

Եվ թող որ նման լավ օրինակը վարակիչ լինի, շատանա և տարածվի»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում