Արագիլներն արդեն ուղիղ եթերում են․ հետևե՛ք, թռչունների կենսակարեպին

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ուղիղ կապի միջոցով հեռարձակում է արագիլների 24-ժամյա դիտարկում։ 

«Արդեն կարող եք ինքներդ հետևել արագիլներին 24 ժամ։ Ուսումնասիրեք մեզ հետ միասին, բացահայտեք այս թռչունների վարքը և կենսակերպը մեզ հետ միասին, և գործեք հանուն մարդու և բնության մեզ հետ միասին»,- հայտարարել է միությունը։

Հիշեցնենք, որ օրերս կենդանաբան Վասիլ Անանյանն ահազանգել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի տարածքում արագիլների զանգվածային աղտոտման դեպքի մասին։ Նախորդ տարի նմնատիպ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում․ բազմաթիվ արագիլներ աղտոտվել են յուղային պարունակությամբ նյութերով, ինչի պատճառով թռչունները չեն կարողանում թռչել և սնվել: Կենդանիներին տրամադրվել է կամավորական օգնություն, իսկ մասնագետները փորձել են պարզել, թե ինչն է հանդիսացել աղտոտման պատճառ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում