Քանդվել են Բուսաբանության ինստիտուտի տարածքում կառուցած ինքնակամ կառույցները

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ քանդվել են «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (Երևանի բուսաբանական այգու) տարածքում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ընկերությունների կառուցած ինքնակամ կառույցները, որով պետական սեփականություն հանդիսացող հողամասն ազատվել է ապօրինի տիրապետումից։

Հիշեցնենք, որ ապրիլ ամսին հայտնի դարձավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ, ինչի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում