Մարց գյուղում ապօրինի փայտանյութով պահեստ են հայտնաբերել (տեսանյութ)

Հունիսի 16-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Մարց գյուղում հայտնաբերեցին պահեստ, որտեղ մոտ 8 խմ փայտանյութ էր պահեստավորված և շուրջ 7 խմ վառելափայտով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա:

Բեռնատարի 30-ամյա վարորդը, որ նույն գյուղի բնակիչ է, հայտնել է, որ պահեստում և բեռնատարում հայտնաբերված փայտանյութը պատկանում է իրեն: Մայիսի 27-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում «Դսեղ» անտառտնտեսության հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել էր 3 ծառ:

Հայտնաբերված փայտանյութը և վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում