Ձկան ապօրինի որսը Սևանա լճից կարող է ունենալ անդառնալի հետևանքներ

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տեսչական անձնակազմը` ՀՀ ոստիկանության Սևանի տարածքային բաժնի ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ հերթական շրջայցն է իրականացրել Սևանա լճի վրա՝ հավաքելով լճում տեղադրված ձկնորսական ցանցերը:

Մեկ անգամ ևս հորդորում ենք ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է։

Ձկան ապօրինի որսը լճից կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում