Էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպքեր են հայտնաբերվել
![](https://econews.am/disk/09-06-20/e3aef8c4bfe43162e199042ed7791a04.jpg)
2020 թվականի հունիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Մարմարիկ գետից առգրավել են 3 հատ ձկնորսական կախովի ցանց։
Նաև արձանագրվել է Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք։
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներ՝ Ս․Ռ-ի և Վ․Թ․-ի մոտից առգրավվել է ակումուլյատորային մարտկոց, էլեկտրական հոսանքի փոխակերպիչ (преоброзаватель), 2 հատ ձկնորսական ցանց (сачок) էլեկտրահաղորդալարերով և 13 հատ որսված «արևելյան տառեխիկ» (ճապալ) տեսակի ձուկ: Նյութերն ու իրեղեն ապացույցները կուղարկվեն ՀՀ դատախազություն։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/09-11-22/3d4a5938f6b5c51ac6f85c10acedc877.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)