Մեկնարկում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի լիցենզիաների տրամադրումը

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է․ «Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը՝ հաստատվել է Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշումը:

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետերով, Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1021-Լ որոշմամբ փոփոխություններ են կատարվել Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N1293-Լ որոշման մեջ, որի հավելվածով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։

Համաձայն Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման 7.1. կետի՝ Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող են ներկայացնել պայմանագիր կնքելու մասին հայտ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում՝ ըստ ներկայացված ժամանակացույցի:

Հայտեր ներկայացնելու օրեր

Մասնաճյուղ

1 Վարդենիս (Արևիկ) - Հուլիսի 17-21
2 Նորատուս - Հուլիսի 14-16
3 Արտանիշ - Հուլիսի 22
4 Սևան - Հուլիսի 23
5 Վարդենիկ (Մարտունի) - Հուլիսի 24

Հայտի ձևը կցված է հրապարակմանը»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում