Արագիլն ազդարարում է ավելի մեծ և լուրջ խնդիրների մասին․․․

Դեռևս 2018 թվականից սկսված, սակայն 2019 թվականին ավելի մեծ թափ ստացած և հասարակության առավել լայն շերտերի ուշադրությունը գրաված՝ Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների փետրածածկի աղտոտման աղետը կրկնվում է այս տարի ևս:

NABU Հայաստանի թիմը հատարարել է, որ սա հիրավի ավելի ծավալուն և վտանգավոր է քան մենք բոլորս պատկերացնում ենք։ «NABU սկսել է իրականացնել ուսումնասիրության աշխատանքներ, արագիլների փետրածածկի աղտոտման պատճառները բացահայտելու համար: Արդեն երկու շաբաթ շարունակ մեր աշխատակիցներն իրականացնում են դաշտային հետազոտություններ, փորձելով բացահայտել արագիլների աղտոտման աղբյուրները: Սակայն սա միայն առաջին քայլն է, որը ցույց կտա Արարատյան դաշտում տարիներ շարունակ տեղի ունեցող էկոլոգիական աղետի ծավալներն ու միգուցե թույլ կտա գնահատել կրած վնասի անդառնալիության աստիճանը և մշակել այն կանգնեցնելու համակարգային մոդելներ:

Տվյալ պարագայում արագիլը հանդիսանալով ինդիկատոր տեսակ և իր վրա կրելով ու ցուցադրելով աղտոտման անմիջական ազդեցությունը, ազդարարում է ավելի մեծ և լուրջ խնդիրների մասին:

Արարատյան դաշտի տարածքում ապրող բոլոր սրտացավ բնակիչների կողմից տրված տվյալները կօգնեն մեզ ավելի արագ և օպերատիվ աշխատել: Հորդորում ենք բոլորիդ գրել կամ զանգահարել մեզ, հայտնել ձեր մտահոգությունները և տեղեկատվությունը, որին տիրապետում եք և կարծում եք, որ այն կարող է օգնել մեզ: Անհապաղ զանգահարեք կեղտոտված, թռչել չկարողացող և բնից ընկած արագիլներ նկատելու դեպքում, մենք կփորձենք հնարավորինս արագ կազմակերպել թռչի տեղափոխության և վերականգնողական աշխատանքները՝ համագործակցելով թե՛ Ձեզ հետ և թե՛ ոլորտում գործող և խնդրով անհանգստացած այլ կառույցների հետ»։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ԲԸՏՄ հայտարարությամբ ասվում է․ «Աղտոտված թռչունների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների։ Մարզերում գործունեություն ծավալող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում նախատեսվող ստուգումների, ուսումնասիրությունների, լաբորատոր հետազոտությունների համադրումների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում