«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լեսոմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ, ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները (ՋՋ) չներկայացնելու համար՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նշենք, որ  «Ծավ» ՓՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծավ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ծավ գետի վրա, իսկ երկարությունը 27կմ է: Այն շահագործման է հանձնվել 2010թ-ին: ՓՀԷԿ-ի կառույցները գտնվում են «Շիկահող» պետական արգելոցի անմիջական հարևանությամբ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում