Արջի քոթոթը մոլորվել և մտել է Չիվա գյուղի տներից մեկի բակ (տեսանյութ)

2020 թվականի հուլիսի 21-ին ժամը 17.30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժինը ահազանգ է ստացել այն մասին, որ արջի քոթոթը մտել է Վայոց ձոր մարզի Չիվա գյուղի 9-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 5-րդ տան բակ: Անմիջապես դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի տարածքային բաժնի պետ` Ա. Մարգարյանը, ավագ պետական տեսուչներ` Ա. Համբարձումյանը , Ս. Բեգլարյանը և ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ օպեր, ոստիկանության լեյտենանտ` Ա. Մկրտչյանը (տեսանյութ):

Տեղում ուսումնասիրությունից պարզվել է, որ արջի քոթոթը վնասվածքներ չունի և ամենայն հավանականությամբ տարածքում մոլորվել և հասել բնակավայր: Խմբի մասնակցությամբ արջի քոթոթին անվնաս տեղափոխել են գյուղից մոտ 5-6 կմ հեռու և բաց թողել վայրի բնություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում