Կվերանայվեն Եղեգիս գետի ՓՀէԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է։

Աշխատանքային այցի նպատակն է ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր
ՀԷԿ-երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին։ Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա-Սևան ՓԲԸ, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։

Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մասնագետների հետ քննարկել է նաև գետահատվածում փոքր ՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլտվություններին վերաբերող մի շարք հարցեր։

Նշենք, որ Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություններն այս պահին գտնվում են վերանայման փուլում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում