Ոչխարաբուծության վնասները...

Արամ Հովհաննիսյան անունով օգտատերը գրում է. «Պատասխան մանր եղջերավոր անասնապահության զարգացումը խրախուսող ՀՀ նախագահին։

Վերջերս եմ շրջել Գառնին, Գողթը, Ողջաբերդը, Գեղադիրը թիկունքող սարերում։ Հուսահատեցնող վիճակ է․ տասնյակ հոտեր հարյուրավոր հեկտարներ բուսածածկը հիմքից կրծել են։ Անգամ ուրցն ու ավելուկը, որոնցից խոտի առատության դեպքում կճղակավոր «մորեխը» խուսափում է, կտրիչների բաժին են դարձել։ Խաշնարածների վրանները լրում են տեսարանը։ Իսկ դուք տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխարի միս արտահանելու տեսիլքով եք ոգևորում վրանաբնակներին՝ լինելով եվրոպական մշակույթի ջատագով միաժամանակ։

Ահազանգը ո՞նց տեղ հասցնեմ - եթե պետության առաջնորդ անձից սկսած, ինձնով, ձեզնով ավարտած՝ դեմքով չշրջվենք դեպի բնությունը, կմնանք անհետաքրքիր, անհեռանկար, խղճուկ երկիր։ Չխաբվեք անաղարտ մնացած անկյունների «գլամուր» պատկերներով։ Ձեր հայրենիքը նաև գետափերն են, ջրանցքները՝ լի կենցաղային աղբով, պոչամբարներն են, բաց հանքերը, հատված անտառները, կանաչող Լիճը, էրոզացված, բուսազուրկ լեռնալանջերը, շինությունների տակ առնված, գերեզմանոց դարձած վարելահողերը, փնթի, անպատասխանատու, անկազմակերպ մարդիկ՝ քթից այն կողմ չտեսնող․․․»:



Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում