Հայտնաբերվել է անտառխախտման 1 դեպք

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հուլիսի 6-ից հուլիսի 13-ն արձանագրված անտառխախտման դեպքերը։ 

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Տաշիրի» մասնաճյուղի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 1 դեպք (3 հատված ծառ)։

Դրա վերաբերյալ կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Անտառախախտման դեպքը բացահայտվել է։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում