Հսկայական քանակությամբ պրիմատներ են ներմուծվել Մեծ Բրիտանիա լաբորատոր փորձարկումների նպատակով (տեսանյութ)

«The Independent»-ը հայտնում է, որ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի տարածք լաբորատոր փորձարկումների նպատակով ներմուծված պրիմատների և պրիմատների մասնիկերի թիվը կազմել է ավելի քան 6700-ը: Փորձագետներն ահազանգում են տարբեր հիվանդությունների տարածման հավանականության մեծացման մասին, ինչը կարող է մահացու լինել նաև մարդկանց համար: Կապիկները կարող են մարդկանց փոխանցել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ թռչնի գրիպը, Sars-ը և vCJD-ը:

Նախորդ տարվա ընթացքում կառավարությունը տվել է պրիմատների ներմուծման աննախադեպ քանակությամբ թույլտվություններ, որոնք պետք է ուղղվեն տարբեր լաբորատորիաներ դեղերի ու այլ քիմիական նյութերի փորձարկման նպատակով: Կենդանիների ճակատագրով անհանգստացած մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչո՞ւ է թիվը կտրուկ աճել: 

Փորձարկումների նպատակով ներմուծված լայնաքիթ կապիկները բերվել են հիմնականում  Մավրիկիոսի Հանրապետությունից (6,120 պրիմատ), իսկ մնացյալը՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից (632 պրիմատ): 

Ներկայացված թվաքանակի հաշվարկման հիմք է հանդիսացել Բրիտանիայի Կենդանիների և բույսերի առողջության գործակալության (Animal and Plant Health Agency/APHA) կողմից տրված թույլտվությունները, սակայն ակտիվիստները նշում են, որ հնարավոր է պրիմատների մեծ մասը ներմուծվել է ԵՄ տարածքից, որտեղ կան կենդանիների բազմացման մեծ բուծարաններ: 

«The Independent»-ը նշում է, որ Մեծ Բրիտանիայի կողմից արգելվել է վայրի պրիմատների առանձնյակների վրա փորձարկումների անցկացումը, սակայն մինչ այժմ թույլատրում է կենդանիներին ներմուծել և վաճառել ինչպես ընտանիք կենդանիներ: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում