Ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Երևան քաղաքում՝ հուլիսի 15-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում