Արգելված մուտքով որորների կղզին... (տեսանյութ)

Օրերս համացանցում տեսանյութ է հրապարակվել (հղում), որտեղ մի քանի մեքենաներ բարձր երաժշտությամբ աղմուկ են ստեղծում «Սևան» ազգային պարկի Նորաշեն համայնքի տարածքում գտնվող պահպանվող տարածքում: 

Հւշեցնենք, որ ազգային պարկի տարածքում գտնվող, Նորաշեն համայնքին հարակից հատվածի «Նորաշենի» արգելոցը ստեղծվել է տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես, հայկական որորի, որպես Հայկական բարձրավանդակի էնդեմիկ թռչունի, բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովման նպատակով, իսկ արգելոցին կից «Նորաշենի» արգելավայրը ստեղծվել է արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովման նպատակով: Նախարարությունը կոչ է անում զերծ մնալ տվյալ տարածքներ մուտք գործելուց՝ այդպիսով ապահովելով արգելոցի և արգելավայրի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ռեժիմների անխաթար գործունեությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում