Առգրավվել է քաղաքացու կողմից անազատության մեջ պահվող ճուռակ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2020 թվականի հուլիսի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի այգիներից մեկում հայտնաբերվել է քաղաքացու կողմից անազատության մեջ պահվող ճուռակ:

Ըստ քաղաքացու հայտարարության՝ ճուռակը երկու-երեք օր առաջ հայտնաբերել է իր հողամասի նախկին խարխուլ անասնագոմում: 

Թռչունն առգրավվել է և ըստ ԲԸՏՄ հայտարարության՝ ճուռակը վերականգնվելուց հետո բաց կթողնվի վայրի բնություն: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում