Ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ զանգվածը՝ Ողջի գետում (տեսանյութ)

Համացանցում կրկին հրապարակվել է տեսանյութ, որտեղ տեսանելի է՝ ինչպես է Ողջի գետ լցվում դեղնադարչնագույն հեղուկ զանգված։ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտնում է․ «Կրկին Ողջի գետ է լցվում հանքավայրերում, հանքուղիներում ու թափոնակույտերում ձևավորվող, ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ դեղնադարչնագույն հեղուկ զանգվածը։ Թթվային դրենաժը մետաղական հանքավայրերի ամենավտանգավոր և անկառավարելի ռիսկերից մեկն է»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում