Քաղաքացիներն ահազանգում են՝ Սևանա լիճը կրկին «կանաչել է» (ֆոտո)

Վերջին օրերին տարբեր քաղաքացիներ հրապարակումներ և ահազանգեր են հնչեցրել Սևանա լճի «ծաղկելու» գործընթացի մասին: Քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ՝ մտահոգություն հայտնելով լճի վիճակի մասին: 

Շրջակա միջավայրի նախարարի նախկի նտեղակալ Այսեր Ղազարյանը հրապարակել է արբանյակային լուսանկարներ՝ գրելով. «տեղադրում եմ 15.07.2020թ-ի Sentinel-2 արբանյակային պատկերի «որոշակի» նախամշակումով անցած տարբերակը»:

Խնդիրն առավել ակնառու և անհանգստացնող է դարձել վերջին տարիների ընթացքում: ՀՀ ԳԱԱ տարբեր գիտնականներ հնչեցնում են «կանաչումից» խուսափելու մի քանի առաջնային քայլերի մասին՝ լճի մակարդակի բարձրացում, դեպի լիճ լցվող կենսածին տարրեի զանգվածի կարգավորումև այլն: 

Քիմ գիտ․ թեկնածու, ԵՊՀ նախկին դոցենտ Հայկ Խաչատրյանը նախորդ տարի անդրադարձել է այս խնդրին, որին կարող եք ծանոթանալ հղումով

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում