Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ , պոռթկումները մինչև 20-25 մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Երևան քաղաքում՝ հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Հուլիսի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում