Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնում․ Հանրային քննարկում

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է հանրային քննարկում իրականացնելու մասին։ Հայտարարությամբ ասվում է․ ««Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/311 թույլտվությամբ տրամադրված տեղամասի ընդլայնման՝ օգտակար հանածոյի արդյունահանում» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների վերաբերյալ:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. մայիսի 20-ին ժամը 11:00-ին Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի կունենան «Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի «Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/311 թույլտվությամբ տրամադրված տեղամասի ընդլայնման՝ օգտակար հանածոյի արդյունահանում (ներառյալ ՊՄԿ-ի վերազինում՝ հասցնելով նրա արտադրողականությունը 3,5 մլն.տ/տարից մինչև 4,5մլն.տ/տարի)» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում