Թե ինչու կրկեսներում չպետք է լինեն փղեր․ Ստորագրահավաք

ՀՀ-ում մեկնարկել է ստորագրահավաք կրկեսում կենդանիների շահագործման դեմ։ Նախաձեռնության հեղինակներից Արևիկ Մկրտչյանը պարբերաբար ներկայացնում է հետաքրքիր հոդվածներ, որոնք ամբողջությամբ հիմնավորում են, թե ինչու կրկեսներում չպետք է լինեն կենդանիներ։ Ներկայացնում ենք տեղեկատվությունն ամբողջությամբ․ «Փղերը բարձր ինտելեկտ ունեցող կենդանիներ են՝ ցամաքի ամենամեծ կաթնասունները, որ ապրում են մեծ խմբերով: Բարձր ինտելեկտին գումարվում է ֆենոմենալ հիշողությունն ու էմոցիոնալությունը: Ապացուցված է, որ փղերին հնարավոր չէ ընտելացնել հենց այս հատկանիշներից ելնելով։

Կրկեսներ բերվում են իրենց ընտանիքից կտրված փղեր, ովքեր ողջ կյանքի ընթացքում փնտրում են իրենց ընտանիքներին: Ըստ Հնդկաստանում 2016թ. տպագրված ուսումնասիրության՝ փղերի մեծամասնությունը փախուստի է դիմում կրկեսից անազատության առաջին տարիներին՝ ընտանիքին գտնելու ակնկալիքով: Սա կանխարգելելու համար կենդանուն պարբերաբար ծեծում են, է՛լ ավելի դաժան՝ փախուստը կանխելու պահին, որպեսզի հիշի իր փորձը։ 

Ըստ ուսումնասիրության 10 տարիների ընթացքում միայն Հնդկաստանում անազատության մեջ պահվող փղերը հարձակվել և սպանել են 212 մարդու, ընդ որում՝ 53% դեպքերում դրանք եղել են ընտանիքից կտրված, միայնակ փղերը, իսկ 68% դեպքերում՝ փղերը մարդկանց սպանել են հանրային վայրերում՝ հրապարակային - դեմոնստրատիվ ոճով։   

2012-2016թթ. ընթացքում Հնդկաստանի կրկեսներից փախել է 1369 փիղ։ Ուսումնասիրված կրկեսներում պահվող փղերի մեծամասնությունը ուներ մկանակմախքային լուրջ խնդիրներ (տոննայանոց քաշը 1-2 ոտքի վրա բալանսավորելու պատճառով), հոդային հիվանդություններ բետոնի վրա ապրելու պատճառով, արթրիտներ, ոտքերի վնասվածքներ՝ շղթաներից ազատվելու ցանկության պատճառով, աչքերի հիվանդություններ և որն ամենակարևորն է՝ լուրջ հոգեֆիզիոլոգիական սթրես, ինչը հանգեցնում էր ստերեոտիպիկ վարքագծի

Հնդկաստանում փղերը հռչակվել են երկրի ազգային հարստություն, իսկ կրկեսներում, տարբեր կրոնական հանդիսությունների ընթացքում նրանց շահագործումն այլևս արգելված է

Վայրի բնության մեջ մնացել է ընդամենը 40 - 50,000 ասիական փիղ։ Փղերը ծաղրածուներ չե՛ն»։ 

Ստորագրահավաքին միացեք հղումով՝ https://bit.ly/3ceWbA5 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում