Նորիլսկ․ վերջին 130 տարվա ընթացքում տեղի ունեցած խոշորագույն աղետը (տեսանյութ)

Օրերս աղետալի իրադարձություն է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի շրջանի Նորիլսկ քաղաքի տարածքում: Ավելի քան 20 000 տոննա դիզելիքային վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։ Բնապահպանները տեղի ունեցածը համարում են վերջին 130 տարվա ընթացքում տեղի ունեցած խոշորագույն աղետներից մեկը։ Տեղում օրեր շարունակ աշխատել են բազմաթիվ մասնագետներ, սակայն, ինչպես պնդում են բնապահպանները՝ հետևանքներն ամբողջությամբ վերացնել հնարավոր կլինի միայն տարիներ անց։ 

ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նախնական տվյալների համաձայն՝ դիզելային վառելիքի արտահոսքի հիմնական պատճառ է հանդիսացել գրունտի նստվածքը։ Դիզելային վառելիքը կուտակվել է տեղանքում գործող ջերմաէլեկտրակենտրոնի պահեստային բաքի մեջ։

Նույն աղբյուրը հայտնել է նաև, որ վառելիքը արտահոսել է հիմնականում Պյասինա գետ, որն էլ իր հերթին թափվում է Կարայի ծով։ Դիզելային վառելիքը հայտնվել է նաև Ամբարային և Դալդիկան գետեր, ինչպես նաև՝ դրանց բոլոր վտակներում։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում