Հայտնիները միացել են «կրկեսն առանց կենդանիների» ստորագրահավաքին

«Պատկանում է բնությանը»․ այսպիսին է ՀՀ-ում մեկնարկած կրկեսն առանց կենդանիների ստորագրահավաքի կարգախոսը։ Ստորագրահավաքը լայն տարածում է ստացել հասարակության շրջանում և դրան միացել են նաև հանրային մեծ լսարան ունեցող հայտնիներ, որոնք նույնպես դեմ են արտահայտվել կրկեսում կենդանիների շահագործմանը։ 

Առաջինը ստորագրահավաքին միացել է Գարիկ Պապոյանը, որը շատերի հայտնի է իր կենդանասիրությամբ։ «Խնդրում եմ ստորագրեք տարածեք, եթե իհարկե համաձայն եք»,- կոչ է արել Գարիկը:

Մոդել Լյուսի Հայրապետյանը ևս միացել է նախաձեռնությանը՝ գրելով․ «Ես ուզում եմ, որ կրկես չլինի ու կենդանիները ազատ բաց թողնվեն: Ես իմ երեխաներին կրկես չեմ տանելու երբեք, որովհետև նրանք սիրելու են բնությունն ու պահպանելու են այն, այլ ոչ` վարժեցնելու ու տանջելու կենդանիներին:

Խնդրում եմ վերջ տվեք էս գժանոցին! 21րդ դարում մենք դեռ ունենք կրկես: Դա ամոթ է, այլ ոչ` գավասանքի արժանի»։

Տաղանդավոր հայտնիներից Միքայել Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում ևս կարևորել է նման նախաձեռնության իրականացումը։ Վերջինս գրել է․ «Շատ կարևոր է մասնակցել այս նախաձեռնությանը, կարծում եմ մենք շատ լավ հնարավորություն ունենք հիմա հաստատել, որ 21-րդ դարի բանական մարդ ենք, կարող ենք փոխվել ու լավացնել մեր աշխարհը։

Տարածեք ու ստորագրեք...»:

Ստորագրահավաքին շարունակում են մասնակցություն ունենալ և աջակցել գաղափարի իրականացմանը բազմաթիվ քաղաքացիներ։ 

Ստորագրահավաքին միացեք հղումով՝ https://bit.ly/3ceWbA5

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում