Շարունակե՞նք մատերի արանքով նայել Սևանում իրականացվող ձկնագողությանը․․․ (ֆոտո)

Վարդուհի Արամյան անունով օգտատերը լուսանկարներ է հրապարակել Սևանա լճում աղբի վերածված ցանցերից և գրել․ «Ներողություն եմ խնդրում ոչ էսթետիկ գրառման համար։

Ձկնորսներն օգտվում են Սևանա լճից՝ ոչինչ չտալով ոչ լճին, ոչ բյուջեին (գուցե միայն իրենք крыша-ին), այլ միայն աղտոտում են այն ու քամում մինչ վերջին ձկնիկը։

Առավոտյան լճափին գտանք խառնված, խճճված երկու հսկայական ձկնորսական ցանցեր, որոնք խճճվել էին ալեկոծության ժամանակ ու որպես անպետքություն թողնվել էին լճափին՝ լի տարբեր կիսանեխած ձկնիկներով։ ու ինչ ձուկ ասես կար՝ սիգ, իշխան կողակ, կարաս․․․

Մի կերպ, քաշելով քաշքշելով ափ ենք հանել ցանցերը, որ չորանանա ու տեղափոխել լինի՝ քանի դեռ չեն լցվել ավազով ու ծանրացել։ Մեր ափի հյուրերը լավ գիտեն, թե ինչ տանջանք ու գլխացավանք են դառնում դրանք հետո։ Սովորաբար դրանք մնում են լճի մեջ, կտրատում ափերը, քայքայվում հենց լճում՝ աղտոտելով այն․․․

Դե ինչ շարունակե՞նք մատերի արանքով նայել Սևանում իրականացվող ձկնորսության/ձկնագողության-ը ու լճի նկատմամաբ էս տեսակ փնթի, անպատասխանատու մոտեցմանը»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում