«Թե ինչու կրկեսում չպետք է լինեն խոշոր կատվազգիներ»․ Ստորագրահավաք

ՀՀ-ում մեկնարկել է ստորագրահավաք կրկեսում կենդանիների շահագործման դեմ։ Նախաձեռնության հեղինակներից Արևիկ Մկրտչյանը պարբերաբար ներկայացնում է հետաքրքիր հոդվածներ, որոնք ամբողջությամբ հիմնավորում են, թե ինչու կրկեսներում չպետք է լինեն կենդանիներ։ Ներկայացնում ենք տեղեկատվությունն ամբողջությամբ․ «Կրկեսներում տարբեր կատվազգիներին (հիմնականում առյուծ, վագր) փոքր տարածքից ելնելով պահում են միասին, առանց հաշվի առնելու դիցուք առյուծի՝ փրայդում ապրելու պահանջն ու վագրի՝ միայնակ ապրելակերպը: Բնության մեջ նման սոց. խմբեր չեն կարող լինել, ավելին՝ մեկը մյուսից խուսափում է, հետևաբար սա բացասական ճնշող ազդեցություն է ունենում թե՛ առյուծների, թե՛ վագրերի վարքագծի, բարեկեցության, հետագա պահվածքի, և թե՛ կենդանիների հետագա բազմացման հնարավորության վրա: Սրանով հաճախ բացատրվում է կրկեսներում կենդանիների բազմացման անհնարինությունն ու մահացության բարձր մակարդակը:

Ակուստիկ ձայները, բարձր աղմուկը, բեմադրական լույսերն ու մարդկանց բազմությունը բացասական են անդրադառնում լռությունը գերադասող կատվազգիների վրա: Այսպես օրինակ՝ բեմադրությունից 1 ժամ առաջ վագրերի մոտ դիտվում է անհանգիստ ու կրկնվող քայլվածք՝ ստերեոտիպիկ վարքագիծ, որը սթրեսի, երբեմն էլ՝ կենտրոնական նյարդային համակարգի խաթարման հետևանք է:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղից տեղ տեղափոխվող վագրերի մոտ առաջիկա 3-6 օրերի ընթացքում նկատվում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի զգալի աճ: Ընդ որում սթրեսը ոչ միայն հանգեցնում է վարքագծային փոփոխությունների՝ անհանգստության, խորշման, տագնապի, այլև լուրջ ֆիզիոլոգիական խնդիրների՝ հաճախասրտության, շնչառության խանգարումների, գլյուկոկորտիկոիդների աճի և այլն:

Կրկեսները այն վայրերն են, որտեղ կատարում են չհիմնավորված գիտափորձեր, նպատակադրված ստանում են կենդանիների հիբրիդներ, դիցուք առյուծի ու վագրի՝ լայգր անհասկանալի տեսակը (հղումը՝ նկարում)

Կրկեսների առյուծների մոտ հաճախակի է հանդիպում բոտուլիզմը՝ սննդակարգում բոյլեր հավերի ճտերի առկայության պատճառով

Վառվող օղակների միջով թռնելը, երկու ոտքի վրա կանգնելը և մարդու առջև խոնարհվելը վագրերի ու առյուծների բնական վարքագիծը չէ:

Կենդանիները ծաղրածուներ չե՛ն»։ 

Ստորագրահավաքին միացեք հղումով՝ https://bit.ly/3ceWbA5 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում