Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է

2020թ. այն նշվում է «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրի ներքո։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ հռչակված այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության շարունակական կորստի համաշխարհային խնդրին:

Մայիսի 22-ը, ըստ էության, հիշեցում է, որ մարդկությունը պարտավոր է հետամուտ լինել կենսաբազմազանության պահպանությանը և չեզոքացնել դրան սպառնացող վտանգները, շարունակաբար աշխատել մոլորակի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման, ոլորտին վերաբերվող նորարարական որոշումների ընդունման և կենսաբանական բազմազանության կորուստների նվազեցման ուղղությամբ։

Նշենք նաև, որ գործում է Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիան, որը միջազգային պայմանագիր է։ Դրա նպատակն է համակարգել կենսաբազմազանության պահպանության և կենսապաշարների ռացիոնալ օգտագործման, կենսաբազմազանության օգուտների արդարացի և հավասար ու համատեղ օգտագործման ոլորտները: Կոնվենցիան ստորագրել է 193 երկիր, այդ թվում` Հայաստանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում