Դսեղի անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 6 բարդի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․հունիսի 2-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքի բնակիչ՝ Գ․Ա․-ի կողմից ապօրինի հատված «Բարդի» տեսակի 6 ծառ (12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 14սմ տրամագծերով)։

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 57․000 ՀՀ դրամ: Գործի նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում