Ճամբարակի ոստիկանները ապօրինի փայտանյութով մեքենաներ են հայտնաբերել (տեսանյութ)

Մայիսի 25-ին և 27-ին Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտեցին: Մայիսի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Թթուջուր գյուղի սկզբնամասի անշարժ պահակետում ստուգել են նույն գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Երկու օր անց, ժամը 3.40-ին, նույն պահակետում պարեկայինները ստուգեցին Իջևանի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան: Բեռնատարի վարորդը, նախորդի պես, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք` հետագա ստուգումների համար: Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում