Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (ֆոտո)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը և հրապարակել է լուսանկարներ։ 

Հիշեցնենք, որ «Պարզ լիճ» բնության հուշարձանը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում և հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք։ Այն հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում