Հայաստանի համար նոր, աշխարհում՝ հազվագյուտ սնկի տեսակ է հայտնաբերվել
«Կենսաբազմազանությունն ամենուր է, որտեղ նույնիսկ չես ակնկալում»,– օրերս գրել է բնապահպան Արսեն Գասպարյանը,– շարունակելով․ «Իմ ընկեր Աշոտ Դավթյանը մի օր Վահագնի գյուղի իր տան բակում գետնին հայտնված խնձորի ծառի բնի վրա աճած սնկի նկար ա ուղարկում ինձ, փորձում եմ տեսակը որոշել ու արդյունքում հերիք չի նոր տեսակ է Հայաստանի համար, այլ նաև գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցանկում խոցելի կարգավիճակով: Արդյունքները տպագրում ենք լեհ գործընկերոջ հետ համատեղ Folia Forestalia Polonica ամսագրում կարճ հաղորդագրության տեսքով:
Հիմա ներկայացնեմ մեր հերոսին՝ Sarcodontia crocea (Schwein.) Kotl., որն ինչպես նշեցի աճում է հիմնականում ավանդական մշակությամբ խնձորի այգիներում և հայտնվել է անհետացման եզրին Եվրոպայում ինտենսիվ այգեգործության զարգացման հետևանքով:
Աճում է նաև ՀՀ-ում հանդիպող որոշ ծառատեսակների վրա, այդ թվում՝ կաղնի, հաճար և այլն: Մեր հոդվածում առաջարկում ենք ներառել ՀՀ կարմիր գրքում կրիտիկական վիճակում (CR D) կարգավիճակով և իրականացնել պոպուլյացիայի համապարփակ հետազոտություններ, որոնք մեր գիտահետազոտական խմբով կարող ենք համարել նախաձեռնել ենք»: