Աղվեսները համբերատար սպասում են իրենց հերթին․ կադրեր՝ վայրի բնությունից

«Հաջողությամբ գործարկվող «անգղերի ռեստորանից» օգտվում են նաև վայրի բնության մյուս ներկայացուցիչները։ Այս դեպքում՝ քարարծիվները /Golden eagle, Aquila chrysaetos/, իսկ աղվեսները համբերատար սպասում են, թե երբ են այս հզոր թռչունները իրենց բաժին թողնելու»,– այս մասին տեղեկանում ենք «ԱրԱվես» ՀԿ–ից։ 

Հետաքրքիր է, որ վայրի բնության մեջ քարարծիվները երբեմն սնվում են նաև աղվեսներով, ինչով և միգուցե պայմանավորված է աղվեսների զգուշավորությունը։ 

Նշենք, որ քարարծիվը սակավաթիվ, խոցելի տեսակ է: Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Վտանգման հիմնական գործոններն են՝ ամենաուժեղ բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը: Հերթական սպառնացող վտանգ կարող է հանդիսանալ մի կողմից` գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ անազատ պայմաններում թռչնին պահելու համար, մյուս կողմից` իրականացվող վերահսկողության և էկոլոգիական կրթության անբավարար վիճակը: Բացասականորեն կարող են ազդել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, ապօրինի որսը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում