Չարաշահումներ՝ «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում (տեսանյութ)

Փետրվարի 8-ին Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արարատի բաժին ստացված գրության հիման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Խոսրովի արգելոցում կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել էր նյութական վնաս։

Մասնավորապես, պարզվել է, որ արգելոցի և Փոքր Վեդի գյուղի երկու բնակչի միջև կնքվել են աշխատանքների կատարման պայմանագրեր, որոնց համաձայն՝ այդ անձինք պետք է կատարեին պայմանագրով նախատեսված աշխատանքները և վարձատրվեին յուրաքանչյուրը մի քանի հարյուր հազար դրամով։ Սակայն փաստացի այդ աշխատանքները չեն կատարվել Փոքր Վեդի գյուղի բնակիչների կողմից, այլ կատարվել են «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։ Դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում փետրվարի 18-ին քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում