Հայաստանի ամենաաղտոտված գետերից մեկը․․․ ամոնիում և ֆոսֆատ իոնների բարձր կոնցենտրացիաներ

Հրազդան գետը Հայաստանի ամենաաղտոտված գետերից է, որտեղ թափվում են մայրաքաղաքի կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերը: Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Առավել աղտոտված է գետի Դարբնիկ գյուղի մոտ ընկած հատվածը, որտեղ ջրի որակը մշտապես 5-րդ դաս է «վատ» որակ՝ պայմանավորված ամոնիում և ֆոսֆատ իոնների բարձր կոնցենտրացիաներով: 

Նշենք, որ Հրազդան գետն ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում