Ավազի դուրսբերման ապօրինի աշխատանքներ՝ «Սևան ազգային պարկում»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը քաղաքացի Հ.Գ.-ի նկատմամբ ավազի դուրսբերման աշխատանքներ կատարելու հետևանքով բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ռեժիմը խախտելու համար նշանակել է վարչական տուգանք 80.000 ՀՀ դրամի չափով:

Դեպքը տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնի 1-ին քառակուսու տարածքում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում