Ապօրինի շնամարտի դեպքով հարուցվել է քրեական գործ

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեկան գործ։ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Շահբազյանը հայտնել է, որ Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։ 

Հիշեցնենք, որ ամանորի տոնական օրերին՝ հունվարի 4-ին, մի խումբ տղամարդիկ զվարճանալու «յուրահատուկ» հակաօրինական տարբերակ էին ընտրել՝ կազմակերպելով և իրականացնելով շնամարտ։ 

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել է ականատես քաղաքացին՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Գևորգ Չաուշ փողոցի և Քասախ գյուղի միջնահատվածում՝ ամայի վայրում։ Քաղաքացին պատմել է․ «Այս անգամ ես մի քիչ ներքև իջա մեքենայով, տեսնեմ մոտ 15 հոգի տղամարդ և երկու շուն։ Սկզբում չհասկացա ի՞նչ էր կատարվում, հետո տեսա, որ շներն արյան մեջ են, սկսեցի նկարել, բայց շատ վախեցա ու հուզվեցի այդ տեսարանից․․․ շներն արյունոտ էին։ Մինչև հեռախոսս հանեցի, որ նկարեմ ու միայն այդքանը կարողացա նկարել։ Նրանք սկսեցին մեքենայիս վրա ձյուն նետել, անջատեցի հեռախոսս։ Հետո կարծես նրանք սկսեցին հավաքվել։ Նրանցից մեկը շներից մեկին ոտքով տարավ դեպի Քասախ գյուղը, մյուսներն էլ նստեցին մեքենան ու գնացին»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում