Դեռ որքա՞ն ժամանակ սպասել ձյան․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին՝ կեսօրից հետո, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ։ 

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում