Վայրի բնության լուսանկարիչը «չտեսնված» կադր է ֆիքսել (ֆոտո)
![](https://econews.am/disk/23-02-21/48bab6c702ba6721f7d29dc231a591ff.jpg)
![](https://econews.am/disk/23-02-21/a7484cb2bf5f0d65c09e172616c4ee2b.jpg)
![](https://econews.am/disk/23-02-21/847b40969502e470eca7a2025944a9e3.jpg)
Օրերս վայրի բնության լուսանկարիչներից մեկը կիսվել է մի ուշագրավ լուսանկարով, որն ըստ նրա՝ «մինչ այժմ չհանդիպած» երևույթ է։ Բելգիացի Իվս Ադամսը 2019թ․-ի դեկտեմբերին Հարավային Ատլանտյան օվկիանոսի տարածքում գլխավորում էր երկամսյա լուսանկարչական ուղևորությունը, երբ խումբը կանգ է առել Հարավային Ջորջիայում՝ լուսանկարելու համար ավելի քան 120․000 թագավորական պինգվինների խմբին:
Այդ ընթացքում Ադամսը նկատել է անսովոր տեսարան, որը նախկինում չէր տեսել. Պպինգվին՝ վառ դեղին փետուրներով: Լուսանկարիչը Kennedy News-ի հետ զրույցում ասել է․ «Ես նախկինում երբեք չէի տեսել կամ լսել դեղին պինգվինի մասին։ Այդ լողափում 120․000 պինգվին կար, և այն այնտեղ միակ դեղինն էր»:
Լուսանկարիչներին հաջողությունը կրկնակի է ժպտացել, քանի որ այդ արտասովոր գունավորմամբ պինգվինը հանգրվանել է հենց այնտեղ, որտեղ լուսանկարիչներն են եղել և նրանց հաջողվել է որակյալ լուսանկարներ ստանալ։
Ըստ մասնագետների՝ թռչնի նման արտասովոր գունավորումը պայմանավորված է եղել լեյկիզմ կոչվող հանգամանքով, ինչը հանգեցնում է պիգմենտացիայի կորստի:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-09-22/12eeb5ea55320cc39d5e5f7a8687be8c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)