Սպասվում է մառախուղ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 16-17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Դեկտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-17-ին էապես չի փոխվի, 18-19-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում