Հիմա մեր ստամոքսի պատճառով վտանգված է նաև Սևանը․․․

«Էկո աղբ» նախաձեռնության հիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանը շարունակում է ահազանգել ՀՀ-ում տեղի ունեցող սիգի ապօրինի որսի մասին։ Վերջինս գրում է․ «Երկիրը վտանգված է, բայց վտանգված է մեր մեջ ապրող անպատասխանատու անհատի պատճառով։

Մենք սովոր ենք պայքարել, երբ մեր մաշկին կամ ոսկորներին է հասնում, սովորենք միայն մեր դռան դեմը մաքրել ու մեր դիմացի ծառը ջրել ... թքած որ մերն ա ոչ միայն բակը ու ծառը այլ ամբողջ երկիրը...

Իսկ հիմա մեր ստամոքսի պատճառով վտանգված է նաև Սևանը։ Հիշու՞մ եք այս նկարը ամառվանից, իմացեք այս տարի շատ ավելի վատ է լինելու։

Գիտե՞ք ինչու, շատերը գրպանի ծխախոտի գումարի պատճառով վարի են տալիս ձվադրման մեջ գտնվող Սևանի ձկնատեսակները։

Պատերա՞զմ է, մարդիկ սովա՞ծ են։

Տեսուչ չկա վերահսկե՞նք: Մեր դարդը դրան չի մնացե՞լ։

Լավ.. բայց...

Հասկանո՞ւմ ես, մեկ սիգը վաճառում են 200դրամ, իմ ու քո ապագայից 200դրամ..

Եթե իսկապես մարդկանց օդից գումար պետք չի, այլ ապրելու միջոց, գուցե աշխատանք գտնենք միասին, չկա՞ , լավ դե արի պահանջենք գոնե գինը բարձրացնեն էդպես քանակը նվազի ապօրինի վաճառքի ...

Չգիտեմ, հուսամ գոնե ընկերներս կհրաժարվեն մի փոր հացից ու ավելի խելացի կմոտենան խնդիրներին։

Տիրող անվերահսկելի վիճակը չպիտի թողնենք ավելի վտանագավոր իրավիճակ ստեղծի մեր ապագայի համար։

 

Հ.գ

Ասեմ, որ ոչ մի ոստիկան ոչ մի փողոցային առևտրի դեմ պայքար չի մղում, հիշենք, որ հիմա համաճարակ է քիչ հերիք, դեռ շատ տեղեր սնունդը անձրևի տակ բաց բրախ դրած է... զգուշացեք ...»։ 

Ընդգծենք, որ թերևս դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը, այնուամենայնիվ սիգ ձկնատեսակի վաճառքն ակտիվորեն շարունակվում է ՀՀ ամբողջ տարածքում։ Իրավիճակը տարբեր պատճառներով անուշադրության է մատնված թե՛ ԲԸՏՄ, թե՛ ոստիկանության, թե՛ այլ իրավապահ մարմինների կողմից։  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում