Որսորդները կրկին միմյանց վրա են կրակել
![](https://econews.am/disk/11-01-21/bf586a64990072938c97807803ecec1a.jpg)
Ոստիկանության Վաղարշապատի բաժանի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, բաժին են ներկայացրել Գրիբոյեդով գյուղի 63-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա 2020 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գրիբոյեդով գյուղի հարակից դաշտերում իր անվամբ հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացանով որս անելիս կրակել և անզգուշաբար ոտքի հատվածում մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա համագյուղացուն: Վերջինս նախկինում հիվանդանոց և ոստիկանություն չէր դիմել: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:
Ընդգծենք, որ ՀՀ տարածքում սիրողական որսաշրջանի մեկնարկը տրվել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստորագրված որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է պնդել, որ արդեն վաղուց ժամանակն է վերանայելու որսորդական վկայականների տրամադրման ընթացակարգը, առհասարակ՝ որսի ոլորտն ամբողջությամբ նաև նման միջադեպերից խուսափելու նպատակով։ ՀՀ-ում որսի ոլորտը գտնվում է կատարյալ բարձիթողի և անվերահսկելի վիճակում, ինչը հնարավոր կլինի առավել արդյունավետ կառավարել որոշակի ժամանակահատվածով որսի արգելք սահմանելով։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)